Մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» ծրագիրը

Մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» ծրագիրը։ «Գարնանն ընդառաջը» միջազգային նախագիծ է, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Այն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից՝ HeidelbergCement-ի աջակցությամբ։ «Գարնանն ընդառաջը» Հայաստանում իրականացնում է ArAves բնության պահպանության հասարակական կազմակերպությունը:

Այս տարի «Գարնանն ընդառաջը» նվիրված է քաղաքացիական ներգրավվածությանը գիտական կյանքին։ Ամբողջ աշխարհում քաղաքացիների ակտիվության և մասնակցության շնորհիվ հնարավոր է լինում հավաքել գիտության համար արժեքավոր տվյալներ, ինչպես, օրինակ, նախորդ «Գարնանն ընդառաջ»-ի ընթացքում Արենի համայնքի պատանիները իրականացրեցին Սպիտակ արագիլների հաշվառում։  Այս օրինակ միջոցառումները շարունակական են լինելու։

«Գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլը, Գյուղական ծիծեռնակը, Սև մանգաղաթևը, Սովորական կկուն, Փողկապավոր քարադրը, Առափնյա ծիծեռնակը, Ոսկեգույն մեղվակերը։