«Արևորդի» էկո-ակումբներ

«Արևորդի» էկո-ակումբների գործունեությունը միտված է բարձրացնելու բնապահպանական խնդիրների մասին տեղեկացվածությունը երեխաների և պատանիների շրջանում, ինչպես նաև փորձում է տրամադրել այն գիտելիքները, որոնցով հնարավոր կլինեն լուծել դրանք։ Աշխատելով փորձառու ռեժիսորների, լուսանկարիչների, լրագրողների և բնապահպանների հետ, ովքեր հանդես են գալիս ավելի շատ որպես խորհրդատուներ, քան մարզիչներ, երեխաները ակումբների շնորհիվ սովորում են բացահայտել բնապահպանական և սոցիալական խնդիրներն իրենց համայնքներում և սովորում են ինչպես հանրայնացնեն և տեսանելի դարձնեն դրանք մյուսների համար։

Երկարաժամկետում, էկո ակումբները օգնեցին պարզելու սոցիալական մասնատվածության բացասական տենդենցները և բնությունից հեռանալու միտումները։ Երեխաների շնորհիվ համայնքները ի զորու են լինում վերգտնելու իրենց և բնության հետ ներդաշնակ հարատևելու կարևորության հնարավորությունները։