ՄԻԱՑԻՐ ՄԵԶ

5 ՊԱՏՃԱՌ ՄԵՐ «ԹՌՉՆԱՅԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Մենք առաջատար բնապահպանական կազմակերպություն ենք Հայաստասնում, որը նպատակ ունի պահպանելու թռչուններին և նրանց կենսամիջավայրերն ու մյուս կենդանատեսակներին։

Ձեր աջակցության և անմիջական ներգրավվածության շնորհիվ մենք կարողանում ենք շարունակել բնապահպանական գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում։ Դառնալով մեզանից մեկը՝ նպաստում եք, որ տեսանելի և լսելի լինենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բնապահպանական հարթակներում։

Ամսական 1500 դրամի ներդրմամբ դուք աջակցում եք մեր բնապահպանական գործունեության շարունակականությանը, և նպաստում այնպիսի գլոբալ հարցերի լուծմանը, ինչպիսիք են ապօրինի որսն ու որսագողությունը, կենսամիջավայրերի կորսուտն ու դեգրադացիան։

Անդամակցելու դեպքում կստանաք*

  • Անդամագրության փաթեթ
  • Տարեկան ամսաթերթ- «Փետրավոր լուրեր»
  • Մեր գործունեության ամենաթարմ նորությունները
  • Բացառիկ զեղչեր ԱրԱվես/FPWC արտադրանքի և ծառայությունների համար

*Անդամակցության տեսակից կախված անդամակցության փաթեթները կարող են տարբերվել