Հրավիրում ենք կամավորների

«ԱրԱվես» ՀԿ կողմից սեպտեմբերի 15-25-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (Արարատի և Վայոց ձորի մարզեր) տարածքում նախատեսվում է իրականացնել  թռչունների հաշվառում և մոնիթորինգ։ Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց կամավորագրվել և մասնակցել Հարավային Կովկասի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող տարածքներից մեկում իրականացվող թռչունների մոնիթորինգի գործընթացին։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Խոսրովի անտառ պետական արգելոցի անմիջապես հարևանությամբ տեղակայված CWR-ը տուն է ավելի քան 150 թռչնատեսակի համար (ներառյալ այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են՝ վայրի հնդկահավը, միջերկրածովյան բազեն, անգղերի 4 տեսակները, ժայռային մեծ և փոքր սիտեղները, երգող շահրիկը, սպիտակափող սոխակը, 5 տեսակի քարաթռչնակներ, անապատային և սևակտուց խածկտիկները և այլն)։

Կիսաանապատայինից մինչև ալպյան գոտիների փոխվող յուրահատուկ լանդշաֆտի շնորհիվ CWR-ում կարելի է հանդիպել այնպիսի խոշոր կաթնասունների, ինչպիսիք են՝ բեզոարյան այծերը, հայկական մուֆլոնը, կովկասյան լուսանը, գորշ արջը և տարածաշրջանի խորհրդանիշ կովկասյան հովազը։

Մենք փնտրում ենք կամավորների, որոնք 2021 թվականի աշնանը կօգնեն բացահայտելու հայկական բարձրավանդակն ու տարածքի եզակի կենսաբազմազանությունը։

Հղումով կարող եք տեսնել 2019 թվականի թռչնադիտրակման արդյունքները։

Ի՞նչ ենք ակնկալում կամավորներից․

  • Մեծ հետաքրքրվածություն թռչունների և գիտելիքներ թռչունների ճանաչման հարցում,
  • Անգլերենի իմացություն (առնվազն B2 մակարդակ),
  • Օրեկան 10-15 կմ տարբեր վայրերում և եղանակային պայմաններում քայլելու կարողություն,
  • Միջազգային խմբում աշխատելու ցանկություն,
  • Թռչունների մոնիթորինգի արձանագրությանը խստորեն հետևելու ունակություն:

Մասնակցության պայմաններ․

CWR, սեպտեմբերի 15-25․ 10 օրվա համար մեկ անձի մասնակցության վճարը կազմում է 500 եվրո։

Մենք կապահովենք մասնակիցներին կացարանով և հայկական ավանդական կերակուրներով տեղի B&B-ներից մեկում։ Տաք ցնցուղը և այլ հարմարությունները ևս ներառված են, ավելին՝ Ուրծի լեռների գեղեցիկ տեսարանը երաշխավորված է։ Թռչունների մոնիթորինգի համար տրանսպորտային փոխադրումը ևս ապահովված է (CWR անտառապահների օգնությամբ՝ 4×4 մեքենաներով)։

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միջազգային ուղևորության ծախսը ներառված չէ։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ձևաթուղթը։

Հավելյալ տեղեկատվության և մանրամասների համար կարող եք կապվել էլ․ հասցեով՝ tsovinar@araves.org ։