Անգղերի հաշվառում

Յուրաքանչյուր տարի Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանի անտառապահները իրականացնում են անգղերի հաշվառում և նրանց բնադրման հաջողության մշտադիտարկում։

Այս տարի հաշվառման շրջանակներում ուրախ ենք վերահաստատել, որ Սև անգղը բնադրվել է ԿԿԱ տարածքում և հաջողությամբ ձվադրել և թխսակալել է ձագին։ Սա կարող է վկայել, որ Սև անգղը ընդլայնում է իր բնադրման արեալը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման միության և ԱրԱրվես բնապահպանական կազմակերպության համագործակցությունը նպատակ ունի պահպանելու և նպաստելու  Հայաստանում հանդիպող անգղերի պոպուլյացիայի աճին։