Մայիսի 8-ը՝ Չվող թռչունների համաշխարհային օր

Մայիսի 8-ը Չվող թռչունների համաշխարհային օրն է և մենք հուսով ենք, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվեք, կմիանաք մեզ՝ նշելու այն։

Ցավոք սրտի, չվող թռչունները միգրացիայի ընթացքում բախվում են ոչ միայն իրենց երկարատև ճամփորդության ընթացքում հանդիպող բարդություններին, այլև՝ մարդկանց կողմից ստեղծված խնդիրներին, ինչպիսիք են՝ ապօրինի որսը, բնադրավայրերում թակարդների տեղադրումը և այլն։ Նպաստելու համար այս խնդրի լուծմանը  BirdLife International-ը միավորել է ուժերը Global Birding, eBird and Swarovski Optik-ի հետ՝ խրախուսելու համար մասնակցությունն աշխարհի ամենամեծ քաղաքացիական, գիտական միջոցառմանը՝ Global Big Day։

Մայիսի 8-ին մենք ևս առաջարկում ենք բոլորին մասնակցել Global Big Day-ին՝ կիսվելով մեզ հետ թռչունների լուսանկարներով, որտեղ էլ որ դուք կամ թռչունները լինեն։ Միանալով թռչնադիտարկողների թիմին՝ դուք մեծապես կնպաստեք ապօրինի որսի դեմ պայքարի համար միջոցների հավաքին, ինչպես նաև՝ ձեր երկրում թռչունների մասին կարևոր քաղաքացիական և գիտական տվյալների ձեռքբերմանը։ Նախորդ տարի 175 երկրներից շուրջ 50 000 թռչնասերներ միացել են  Global Big Day-ին՝ ուղարկելով շուրջ 120 000 տվյալ և սահմանելով մասնակցության նոր ռեկորդ։

Մասնակցության համար այցելեք Global Birding կայք, որտեղ մանրամասորեն նշված են բոլոր քայլերը, որոնց հետևելով կարելի է մասնակցել գործընթացին։