Birdfair 2019

Թռչնադիտարկումը որպես հոբբի տարածվում է ամբողջ աշխարհում և ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում սովորական մարդկանց շրջանում։

«ԱրԱվես» ՀԿ-ն այն եզակի կազմակերպություններից է Հայաստանում, որ զբաղվում է թռչնադիտարկումների կազմակերպմամբ և տարածմամբ Հայաստանում։ Հայաստանի թռչնաֆաունայի բացառիկության մասին խոսելու և աշխարհի առաջատար թռչնաբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով «ԱրԱվես» ՀԿ-ն մասնակցել է 31-րդ «Թռչնաշուկային»։ Հայաստանի համար սա առաջին քայլն էր ներկայացնելու մեր բացառիկ թռչնաշխարհն առանձին սեղանիկով։