Հուշագրի կնքման հանդիսավոր արարարողություն

«ԱրԱվես» ՀԿ-ն, Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կնքել են հուշագիր, համաձայն որի կրթահամալիրի սաները հնարավորություն կունենան ներգրավված լինել կազմակերպությունների բնապահպանական միջոցառումներում՝ էկո-ակմուբներում, փառատոններում և այլն։

Որպես բնապահպանական կազմակերպություն, «ԱրԱվես» ՀԿ-ն արժևորում և կարևորում է դպրոցահասակների, երիտասարդների ներգրավածությունը և մասնակցությունը բնության պահպանության հարցում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հանրակրթարան է, որն առաջարկում է այլընտարանքային և ժամանակակից կրթություն։ Կրթահամալիրն ունի 2500 սան։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդել է մեդիա կոնֆերանս կրթահամալիրի սաների և լրագրողների հետ։