Սույն գաղտնիության քաղաքականությունը և կայքի օգատագործման պայմաններն ու կանոնները կազմվել են ԱրԱվես բնապահպանական կազմակերպության կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0010, Խանջյան 47/1, բն. 14), այսուհետ՝ ԱրԱվես, և նախատեսված են այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում (այսուհետ՝ Կայք) ԱրԱվեսի կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ:

Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն գաղտնիության քաղաքականությունը և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք ԱրԱվեսի կողմից իրականացվող ծրագրերին նվիրաբերություն կատարող եք, կազմակերպության անդամ, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ պարզապես այցելու:

ԱրԱվեսը կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր կարդալ սույն գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ ԱրԱվեսի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Եթե ստորև թվարկված Օգտագործման պայմանների (այսուհետ՝ Պայմաններ) և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները, Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

ԱրԱվեսն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը: Դրանց փոփոխության դեպքում ԱրԱվեսկհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Ինչպե՞ս է ԱրԱվեսը տեղեկություններ հավաքագրում:

Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն հետևյալ միջոցներով և այն ժամանակ, երբ.

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն է ԱրԱվեսը հավաքագրում:

ԱրԱվեսհավաքագրում է Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և տեղեկանիշներ «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): IP հասցեներից տվյալների ստացումը և տեղեկանիշներ «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:

Ինչպե՞ս է ԱրԱվեսն օգտագործում Ձեր տվյալները:

ԱրԱվեսը կարող է օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման,  «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:

ԱրԱվեսը պարտավորվում է.

Ինչպե՞ս է ԱրԱվեսը պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (ԱրԱվեսի աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ ԱրԱվեսը կիրառում է անվտանգության մի շարք միջոցներ:

Արդյո՞ք ԱրԱվեսն օգտագործում է տեղեկանիշներ «cookies» բաժինը:

Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: ԱրԱվեսն օգտագործում է «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:

ԱրԱվեսն օգտագործում է «Cookie»-ները

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգավորում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգավորումների միջոցով:

ԱրԱվեսն ընդունում է «Չհետևել» ազդանշանները և չի հետևում Ձեր բրաուզերին, չի ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

ԱրԱվեսը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: ԱրԱվեսկարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ ԱրԱվեսթույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

Երրորդ կողմի հղումներ

ԱրԱվեսը մեր կայքում չի ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:

Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.

info@araves.org

ՀՀ, Երևան, 0010

Խանջյան 47/1, բն. 14

Թարմացվել է 2021 թվականի հունվարի 29-ին: