4 ՊԱՏՃԱՌ ՄԵՐ «ԹՌՉՆԱՅԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոգատարություն թռչունների և նրանց կենսամիջավայրերի նկատմամբ։
Մենք առաջատար բնապահպանական կազմակերպություն ենք Հայաստասնում և մեր նպատակն է պաշտպանել թռչուններին, նրանց կենսամիջավայրերն ու մյուս կենդանատեսակները։
Աջակցություն բնապահպանական գործունեությանը Հայաստանի ողջ տարածքում։
Ձեր աջակցության և անմիջական ներգրավվածության շնորհիվ մենք կարողանում ենք շարունակել բնապահպանական գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում։
Տեսանելիություն տեղական և միջազգային հարթակներում։
Դառնալով մեզանից մեկը՝ նպաստում եք, որ տեսանելի և լսելի լինենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բնապահպանական հարթակներում։
Գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն։
Ամսական 3 000 դրամի ներդրմամբ դուք աջակցում եք մեր բնապահպանական գործունեության շարունակականությանը, և նպաստում այնպիսի գլոբալ հարցերի լուծմանը, ինչպիսիք են ապօրինի որսն ու որսագողությունը, կենսամիջավայրերի կորսուտն ու դեգրադացիան։
Անդամակցելու դեպքում կստանաք*
- Անդամագրության փաթեթ
- Տարեկան ամսաթերթ` «Փետրավոր լուրեր»
- Մեր գործունեության ամենաթարմ նորությունները
- Բացառիկ զեղչեր ԱրԱվես/FPWC արտադրանքի և ծառայությունների համար
*Անդամակցության տեսակից կախված անդամակցության փաթեթները կարող են տարբերվել

English

