Կարևորագույն թռչնաբանական տարածքների աշխատանքային հանդիպում Վրաստանում

Կարևորագույն թռչնաբանական տարածքների տարածաշրջանային աշխատանքային հանդիպումը կայացել է Վրաստանի Սիղնաղի քաղաքում նոյեմբերի 18-22-ը ընկած ժամանակահատվածում։ Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր  Բիրդլայֆ միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից։ Հանդիպումը նպատակ է ունեցել քննարկելու կարևորագույն թռչնաբանական տարածքների ուսումնասիրման, պահպանության առկա խնդիրների մասին հարցեր և գտնել լուծման կամ մեղմացման հնարավոր տարբերակներ։